Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին բռնկված հրդեհն ինքնամարվել է
Սեպտեմբերի 25-ին, ժամը 07։00-ին Շենաթաղ գյուղից տեղեկություն է ստացվել, որ բռնկված հրդեհն ինքնամարվել է․ այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին, ժամը 06:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Շենաթաղ գյուղի մոտակա սարի լանջին այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ։
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին․ սահմանվել էր հերթապահություն։