1433 դիտում
20:04 20-11-2019
Վահագնի գյուղից դեպի հյուսիս գտնվող անտառում բռնկված հրդեհն ինքնամարվել է
Նոյեմբերի 20-ին, ժամը 16։05-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից տեղեկություն է ստացվել, որ հրդեհն ինքնամարվել է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին, ժամը 12։18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղից դեպի հյուսիս գտնվող անտառում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին։
Ժամը 18։15-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. հրդեհի տարածման վտանգ չի եղել։ Մոտ 3 հա տարածքում այրվել են չոր տերևներ, կոճղեր, չորացած ճյուղեր։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 16 փրկարար ծառայող, անտառտնտեսության 5 աշխատակից, Վահագնի գյուղի 5 բնակիչ։
Հրդեհն ինքնամարվել է:
Նոյեմբերի 19-ին, ժամը 13։48-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենից տեղեկություն է ստացվել, որ անտառում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծխացել են կոճղեր և գերաններ: Ժամը 18։10-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են։ Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել անտառտնտեսության աշխատակիցները։
Նմանատիպ նյութեր
1485 դիտում
11:19 25-09-2021
Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին բռնկված հրդեհն ինքնամարվել է
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են