2253 դիտում
09:35 25-09-2021
Ինչպես է Մայր Աթոռը վերաբերվում պատվաստումներին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսի դեմ պատվաստումները հանրության շրջանում առաջացրել են որոշ անհանգստություններ, եւ այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` հասկանալու համար, թե եկեղեցին ու ամենայն հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն ինչ դիրքորոշում ունեն պատվաստումների վերաբերյալ, իր հոտին կաթողիկոսը ինչ կոչ է անում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում որեւէ հոգեւոր կամ կրոնական խնդիր չի տեսնում։
«Այսօր Հայ Եկեղեցու թեմերում Սփյուռքում եւ Հայաստանում բազմաթիվ հոգեւորականներ արդեն պատվաստվել են»,- նշեց հոգեւորականը։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ էլ Հռոմի Ֆրանցիսկոս պապն էր մարդկությանը կոչ արել պատվաստվել կորոնավիրուսի դեմ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
493 դիտում
08:30 16-05-2024
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
475 դիտում
07:51 16-05-2024
«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. «Ժողովուրդ»