49115 դիտում
14:49 24-09-2021
Երևանում՝ Իսակովի անվան դպրոցի բակում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հայորդիների անվան՝ «Անմահ արծիվներ» հուշաքարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ծովակալ Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 դպրոցի բակում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, հերոսներ դարձած լեգենդ հայորդիների հուշաքարի բացման արարողություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուշաքարը կրում է «Անմահ արծիվներ» անունը, որի վրա փորագրված են լեգենդներ, կապիտան Լևոն Բաղինյանի, կապիտան Ռուբեն Պրազյանի, կապիտան Տիգրան Վիրաբյանի, շարքային Արթուր Բալասանյանի, սերժանտ Մխիթար Գալեյանի, կրտսեր սերժանտ Դավիթ Ուզունյանի անունները։
Մինչ հուշաքարի բացումը, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվը Տերունական աղոթք հնչեցրեց, և նրա խոսքից հետո բացվեց հուշաքարը։
Միջոցառմանը ներկա էին լեգենդար հերոսների ծնողները, հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու սաները, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին և ներկա աշխատակիցներ, ովքեր ծաղիկներ խոնարհելուց հետո դպրոցի 2-րդ հարկում մասնակցեցին հերոսների անունով Փառքի սրահի բացմանը։
Միջոցառմանը ներկա դպրոցի աշակերտները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ամեն անգամ դպրոց մտնելիս ու դուրս գալիս պարտավոր ենք լինելու 1 րոպե լռությամբ հարգել բոլոր նահատակված հերոսների հիշատակը։ Հուշաքարի վրա գրված ամեն մի անուն մեզ համար մի պատմություն է, պատմություն՝ ոչ թե պարտված բանակի, այլ հաղթանակած, քանի որ կռվի դաշտում ընկած տղերքը, այդ թվում՝ Լևոնը, Ռուբենը, Տիգրանը, Արթուրը, Արաբկիրից Դուխավիկ Մխոն, Դավիթը, չեն պարտվել։ Նրանք հաղթել են ու մինչև կյանքի վերջ անառիկ են պահել իրենց վստահված առաջնագիծը։ Պատմությունը երբեք մոռացության չի մատնի էդ տեսակ տղերքի խիզախությունները։ Մենք նրանց երբեք բացակա չենք դնի»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 380+
380+