211652_close_icon
views-count1819 դիտում article-date 13:31 24-09-2021

«Մենք այլ օրակարգ չունենք, քան սահմանային անվտանգության խնդիրները». Ինչու «Պատիվ ունեմ»-ը լքեց ԱԺ նիստերի դահլիճը. News.am

Մենք այլ օրակարգ չունենք, քան սահմանային անվտանգության խնդիրները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը` մեկնաբանելով իրենց խմբակցության ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելը եւ դահլիճից դուրս գալը:

«Մեր բոյկոտի պատճառն այն  էր, որ նախորդ  նիստի ժամանակ ընդդիմադիր 2 խմբակցություները պահանջեցին, որ  խորհրդարան ներկայանա  եւ բացատրություններ տա ԱԱԾ ղեկավարը, Արտաքին գործերի նախարարը եւ մի շարք այլ պաշտոնյաներ, ովքեր լիազորված  են եւ կոչված են ՀՀ սահմանային եւ անվտանգային հարցերին առնչվող հարցերին պատասխանել: Իշխանությունը խոստացավ բավարարել այս պահանջները եւ իրականացնել քննարկում: Մինչ այս պահը այդ քննարկումը չի կազմակերպվել, հետեւաբար մենք այլ օրակարգ չունենք, քան սահմանային անվտանգության խնդիրները: Մենք չենք պատրաստվում որեւէ քաղաքական նպատակարահարմարությունից բխող խոշորացման  հարց քննարկել, դա մեզ համար առաջնահերթություն չէ»,- ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր