211652_close_icon
views-count46926 դիտում article-date 19:58 23-09-2021

Արտակարգ դեպք Կապանում գործող բանկերից մեկի մասնաճյուղում. փաստաբանը կասկածվում է շուրջ մեկ ժամ բանկի բնականոն աշխատանքը խոչընդոտելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննական բաժանմունքում խուլիգանություն կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Երեկ՝ սեպտեմբերի  22-ին, ժամը 10:20-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կապանի բաժնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապանում գործող բանկերից մեկի հաճախորդը բանկում բողոքել է բակնի աշխատանքներից, բարձրաձայն հայհոյանքներ հնչեցրել բանկի մասնաճյուղի կառավարիչի և աշխատակիցների հասցեին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը  ահազանգով նշված վայր է ժամանել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ:

Պարզվել է, որ այդ հաճախորդը Սյունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Մ. Բ.-ն է, ով կասկածվում է  շուրջ  մեկ ժամ հասարակական կարգը խախտելու, բանկի  աշխատակիցների և հաճախորդների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Մ. Բ.-ն բանկում ներկայացել է որ ինքը փաստաբանների պալատի փաստաբան է:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Մ. Բ.-ին ոստիկանություն հրավիրելու ուղղությամբ:

Կատարվածի մասին ոստիկանությունում բացատրություն են տվել արդեն մասնաճյուղի կառավարիչն ու ոստիկանության ծառայողը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր