211652_close_icon
views-count1672 դիտում article-date 21:10 23-09-2021

Պետք է համբերենք ևս երկու տարի․ «Բարսելոնայի» փոխնախագահ

«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն խոսել է ֆինանսական ծանր վիճակի եւ ակումբի արդյունքների մասին:

«Մենք դեռևս ինտենսիվ թերապիայի մեջ ենք՝ քիչ թթվածնով՝ շնորհիվ Goldman Sachs-ի վիրահատության, ինչը մեզ տալիս է երկու տարվա հնարավորություն՝ շունչ քաշելու համար: Մեզ գումար տվեցին, բայց մենք պետք է վերադարձնենք դա: Մենք պետք է շարունակենք աշխատավարձերի կրճատումը: Սա մեզ շատ վնաս հասցրեց: Եվ, ակնհայտ է, եկամուտը պետք է շարունակի աճել:

Մենք պետք է համբերենք ևս երկու տարի: Սա այն է, ինչ ես խնդրում եմ երկրպագուներից: Համբերություն է պետք, չնայած գիտեմ, որ հեշտ չէ այդքան հաղթանակներից հետո: Մենք կաշխատենք, որպեսզի մարզիչները հնարավորինս շուտ ստանան իրենց ուզած ֆուտբոլիստներին:

Եվ պետք է հույս ունենալ, որ ամեն ինչ կստացվի, քանի որ արդյունքները տալիս են հոգու հանգստություն: Մենք պետք է հավաքենք երիտասարդ խաղացողներով նոր թիմ և աճենք: Բայց պետք է տնտեսական հավասարակշռությունը ևս պահել քանի որ սպորտն ու տնտեսական ցուցանիշները փոխկապակցված են»,- մեջբերում է Ռոմեուին Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր