Բռնքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
Անվանի մասնագետ, Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը գոհ է Ծաղկաձորում անցկացրած ուսումնամարզական հավաքի ընթացքից: Շուրջ 30 մարզիկներ, սեպտեմբերի 8 – 22 –ը, բարեղճորեն կատարել են առաջադրանքները:
- Հաջողվեց բարելավել մասնակիցների ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության որակները, - ասաց Վազգեն Բադալյանը: - Բռնցքամարտիկներն իրենք էլ զգացին պարապմունքների արդյունավետությունը: Նրանք նորից իրարու կհավաքվեն սեպտեմբերի 26 –ին, երբ մայրաքաղաքի Օլիմպավանում կսկսենք նախապատրաստական երկրորդ փուլի աշխատանքները: Դրանք կտևեն մինչև հոկտեմբերի 11 –ը: Նպատակը մարզվողների տեխնիկատակտիկական հատկանիշները բարելավելն է, ցանկալի մակարդակի հասցնելը, որպեսզի մարտական տրամադրությամբ ներկայանանք Մոնտենեգրոյի Բուտվա քաղաքում հոկտեմբերի 13 – 24 –ը կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Մրցավայր կուղեկցենք հավանաբար 10 - 14 մարզիկ - մարզուհու: Նրանք եթե հետևողական լինեն ու կատարեն մարզիչների ցուցումները, հնարավոր է, որ մի քանիսը տեղ ունենան պատվո պատվանդանի վրա . . .