1382 դիտում
12:42 27-09-2014
Հայ բռնցքամարտիկները սկսել են նախապատրաստվել Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ սեպտեմբերի 27-ից յոթորյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայությունից:
Հավաքի նպատակն է լավագույնս նախապատրաստվել հոկտեմբերի 17-ից 26-ը Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչը Ծաղկաձորյան հավաքին հրավիրել է 13 բռնցքամարտիկների: Վազգեն Բադալյանի տրամադրության տակ են 49 կգ քաշայիններ Արթուր Հովհաննիսյանն ու Ալեն Դանիելյանը: 52 կգ քաշային Դավիթ Ասատրյանը, 56 կգ քաշայիններ Արսեն Պողոսյանն ու Սպարտակ Թամարյանը: 60 կգ քաշայիններ Ժորա Համազարյանն ու Սամվել Մելիքյանը: 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը, 75 կգ քաշային Արմեն Մինասյանը, 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը և գերծանր քաշայիններ Գնել Մուրադյանն ու Արամ Աբրահամյանը:
Նմանատիպ նյութեր
2096 դիտում
22:33 16-04-2019
Հայաստանի Մ-19 հավաքականը շարունակում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը
1955 դիտում
18:44 19-04-2019
Հայաստանի Մ-19 հավաքականը շարունակում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը
7949 դիտում
22:53 24-03-2017
Բռնցքամարտիկները կշարունակեն պատրաստվել Եվրոպայի առաջնությանը
Այս բաժնից
22579 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
2983 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2368 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»