1919 դիտում
14:11 22-09-2021
Հայ եպիսկոպոսները հավաքվել են Հռոմում՝ ընտրելու նոր պատրիարք
Հայ Կաթողիկե եկեղեցու տասնյակ եպիսկոպոսներ աղոթել են Սուրբ Հոգու համար, երբ հանդիպել են Հռոմում՝ եկեղեցու պատրիարք ընտրելու երկրորդ փորձի ժամանկ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրություն կատարելու նպատակով եպիսկոպոսները Լիբանանում, սկսած հունիսի 22-ից, արդեն երկրորդ անգամ են հանդիպում, սակայն ոչ մի թեկնածու չի հավաքել ձայների 2/3-ը։ Սա ձայների այն քանակն է, որն անհրաժեշտ է Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանին փոխարինելու համար, ով մահացել է մայիսի 25-ին, Բեյրութում:
Եկեղեցական օրենսդրության համաձայն՝ անպտուղ ընտրություններից հետո եպիսկոպոսները դիմել են Ֆրանցիսկոս պապին։ Վերջինս խնդրել է նրանց հավաքվել Հռոմում և կրկին սկսել ընտրական գործընթացը սեպտեմբերի 22-ից հետո՝ աղոթքից և մտորումներից 2 օր անց։
Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանը ծնվել է 1934 թվականին, Հալեպում։
2015 թվականի հունիսի 25-ին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունիի մահվան պատճառով, ըստ Արևելյան Եկեղեցիների կանոնակարգի, նշանակվել է որպես Հայ Կաթողիկե Եկեղեցու կառավարիչ՝ մինչև նոր պատրիարքի ընտրությունը։ 2015 թվականի հուլիսի 25-ին Հայ Կաթողիկե Պատրիարքական Եկեղեցու Սինհոդոսական Հայրերը նրան նշանակել են Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք՝ Գրիգոր Պետրոս Ի Գապրոյան անվամբ։

Նմանատիպ նյութեր
1785 դիտում
15:30 29-08-2021
Հայ Կաթողիկե եպիսկոպոսները հրավիրվել են Հռոմ Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց պատրիարք ընտրելու համար
5223 դիտում
10:40 04-08-2018
Դիվանագիտական անձնագիր` միայն Կաթողիկոսին․ եպիսկոպոսները պետք է հանձնեն․ «Փաստ»
1692 դիտում
21:01 26-07-2019
Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել
Այս բաժնից
742 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
619 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
424 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը