5226 դիտում
10:40 04-08-2018
Դիվանագիտական անձնագիր` միայն Կաթողիկոսին․ եպիսկոպոսները պետք է հանձնեն․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ ՀՀ օրենսդրության համաձայն, պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը պետք է հանձնեն ԱԳ նախարարությանը: Ըստ հայտարարության, հուլիսի 31-ից հետո չհանձնված, ինչպես նաև կորած դիվանագիտական անձնագրերը անվավեր են ճանաչվելու:
Նշենք նաև, որ բացի նախկին պաշտոնյաներից, դիվանագիտական անձնագրերը պահանջել են նաև բարձրաստիճան հոգևորականներից` եպիսկոպոսներից, ինչը որոշ դեպքերում աղմուկ էր բարձրացրել: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի հետ զրույցում փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս և ի՞նչ չափորոշիչներով են եպիսկոպոսները դասվել նախկին պաշտոնյաների շարքում: Ի պատասխան, Տ. Բալայանը նախ ընդգծեց, որ հորդորը ոչ միայն հոգևորականներին ու նախկին պաշտոնյաներին է վերաբերել, այլև բոլոր նրանց, ովքեր այն կրելու իրավունք չունեն:
Իսկ ինչ վերաբերում է հոգևորականներին, նա նշեց. «Չափորոշիչը «Դիվանագիտության մասին» օրենքն է, որով սահմանված է այն անձանց ցանկը, որոնք կարող են կրել ՀՀ դիվանագիտական անձնագիր: Հոգևորականներից այդ շարքում ընդգրկված է միայն Ամենայն հայոց կաթողիկոսը»:
Իսկ հարցին, թե այս պահին, ընդհանուր առմամբ, քանի՞ անձնագիր է վերադարձվել, Տիգրան Բալայանը պատասխանեց. «Անձնագրերի թիվը մի քանի տասնյակ է: Բացի այդ` դիվանագիտական անձնագրերի հետ հանձնման գործընթացը նաև այս օրերին է շարունակվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1919 դիտում
11:38 18-09-2014
Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
1143 դիտում
23:13 11-11-2014
Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»