211652_close_icon
views-count1507 դիտում article-date 17:09 29-04-2026

Պետրոս Ղազարյան, նախ հայերեն իմանալը անպայմանորեն չի նշանակում հայերեն հասկանալ․ «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Շահեն Հարությունյան

«Շանթ դաշինք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ի պատասխան Պետրոս Ղազարյանի ոչ պրոֆեսիոնալ կեցվածքի և խոսույթի

Մեծ հետաքրքրությամբ դիտեցի Արման Թաթոյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ։ 
Պետրոս Ղազարյան,

1. նախ հայերեն իմանալը անպայմանորեն չի նշանակում հայերեն հասկանալ։ 

2. Քաղաքական հարցազրույց վարելը  դեռևս չի նշանակում հասկանալ քաղաքականությունից և միջազգային հարաբերություններից։

3. Հ1-ով եթերի հնարավորություն ունենալը չի նշանակում սուտ ու կեղծիք տարածել։

Ձեր զբաղեցրած պաշտոնը պարտադրում է Ձեզ հարգանք ունենալ Ձեր լսարանի նկատմամբ, մասնագիտական գործունեությանը մատների արանքով չնայել և հարցազրույցներին ավելի պրոֆեսիոնալ պատրաստվել, որպեսզի կուսակցությունների անունները ճիշտ արտաբերեք, մարդկանց ելույթներն էլ լսելիս, ճիշտ ընկալեք և միամտաբար կամ դիտավորությամբ կեղծիք չտարածեք։

Որպես «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, որի անունը շոշափելով սխալ տեղեկություններ եք փոխանցել հանրությանը, իրավունք ունեմ ակնկալել հնարավորություն Ձեր սխալ տեղեկատվությանը արձագանքելու։ Սպասում եմ հարցազրույցի օրվան ու ժամին, այլապես պետք է արձանագրենք, որ սուտ եք խոսել ու դիտավորյալ մոլորեցնել եք հեռուստադիտողին։
Արդարությունը գալու է ամեն տեղ»։

Նմանատիպ նյութեր