Կանանց ֆուտբոլի ԱԱ. Հայաստան-Լեհաստան խաղի տոմսերը վաճառքում են
Սեպտեմբերի 21-ին ժամը 19:30-ին Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՖԻՖԱ կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը:
Վաճառվում են տոմսեր միայն Արևելյան և Արևմտյան տրիբունաների համար, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Տոմսերը կարող եք ձեռք բերել մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղից՝
Արևելյան տրիբունա` 500 դրամ
Արևմտյան տրիբունա` 1000 դրամ