211652_close_icon
views-count3096 դիտում article-date 11:32 19-09-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 507, մահվան՝ 18 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 507 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 253 600-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 5131 է:

Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1191 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 18 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6318-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 489 է, ընդհանուր առողջացածներինը՝ 236 088, փաստացի բուժվողներինը՝ 11 190։ Մեկ օրում արվել է 5436 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 651 454 թեստ:

Նմանատիպ նյութեր