211652_close_icon

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի դեմ նոր քարոզարշավ սկսվել. Մամիջանյանը գտել է պատասխանը

views-count1842 դիտում article-date 12:16 17-09-2021
Մամուլում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քարոզարշավը ուղղված է դատարանում "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հավանական պարտությունը մեղմելուն։

armeniasputnik.am-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտնեց "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Պետական քարոզչամեքենայի սանձազերծած արշավով փորձում էին պատճառաբանել, թե նախագահ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի հաջորդ օրը գտնվել է Բադեն–Բադեն քաղաքում, որը շատ արագ հերքեց նախագահի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը` հստակ ապացույցներով, որ նախագահը մեկնել է Գերմանիա, վայրէջք է կատարել Բեռլինի ռազմական օդանավակայանում և հանդիպել Անգելա Մերկելի հետ։ Երբ այդ ամեն ինչը սկսվեց, առաջին միտքն այն էր, որ դա օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի` հետագայում դատարանում սպասվելիք պարտությունը մեղմելուն էր ուղղված։ Իսկ ես հիշեցնեմ, որ Սուքիասյանն ասել էր, թե Սարգսյանը խաղատուն է հաճախել, այլ ոչ թե առհասարակ Բադեն–Բադենի մասին էր խոսքը»,– ասաց Մամիջանյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր