211652_close_icon
views-count9461 դիտում article-date 12:35 13-02-2015

ԲՀԿ խորհրդի նիստը սկսվել է. սպասվում է Գագիկ Ծառուկյանի պատասխանը՝ Սերժ Սարգսյանի կողմից իր հասցեին հնչեցված սուր ելույթին

ԱԺ ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Կոնյակի և գինու գործարանում սկսվել է ԲՀԿ կուսակցության քաղխորհրդի նիստը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը փոխանցում է, որ նիստի ընթացքում ելույթ է ունենալու նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, սակայն լրագրողները նիստին մասնակցելու հնարավորություն չունեն եւ այս պահին բակում հավաքված սպասում են ԲՀԿ-ականների դուրս գալուն, որպեսզի տեղեկանան, թե ինչ հարցեր են քննարկվել քաղխորհրդի նիստում եւ ինչ արձագանք է տվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր հասցեին հնչեցրած նախագահ Սերժ Սարգսյանի սուր ելույթին: Երեկ՝ փետրվարի 12-ին, տեղեկացրել էինք, որ նախնական տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այսօր քաղխորհրդի նիստ է հրավիրելու: Գագիկ Ծառուկյանը ելույթով է հանդես գալու, որի ընթացքում անդրադառնալու է ոչ միայն ներքաղաքական իրավիճակին, այլեւ իր հասցեին հնչեցված գնահատականներին: Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ-ն ԳՄ եւ խորհրդի նիստ էր հրավիրել: Խորհրդի նիստում ծավալուն եւ սուր ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում ելույթը հիմնականում ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Նմանատիպ նյութեր