Ռոնալդուն Մանչեսթերում փոխել է տունը ոչխարների պատճառով
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փոխել է բնակարանը ոչխարների պատճառով:
Մանչեսթեր վերադառնալուց հետո անվտանգության ծառայությունը 36-ամյա պորտուգալացու համար 6 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատուն էր ճարել:
Սակայն մի շաբաթ չանցած էլ Ռոնալդուն իր ընկերուհու՝ Ջորջինյո Ռոդրիգեսի և երեխաների հետ փոխել է բնակության վայրը՝ ոչխարների մայոցների պատճառով:
«Թեպետ առանձնատունը շատ գեղեցիկ էր և գտնվում էր անտառների, դաշտերի հարևանությամբ, դրա մոտ ոչխարներ էին գտնվում, որոնք վաղ առավոտյան մեծ աղմուկ էին բարձրացնում:
Ռոնալդուն իսկական պրոֆեսիոնալ է, նա մեծ ուշադրություն է դարձնում խաղերից հետո հանգստին և ուժերի վերականգնմանը, այդ իսկ պատճառով որոշեց, որ ճիշտը այլ տուն տեղափոխվելն է», ասել է պորտուգալացու մտերիմներից մեկը:
Չեշիրում գտնվող՝ Ռոնալդուի նոր տանը կա լողավազան, կինոսրահ և ավտոտնակ՝ չորս մեքենայի համար: Առանձնատունը հագեցած է տեսախցիկներով, էլեկտրական դարպասներով և հսկվում է պարեկների կողմից: Ռոնալդուն այս շրջանում բնակվել էր «Մանչեսթեր Յունայթեդ» առաջին անգամ տեղափոխվելուց հետո: