106602 դիտում
17:56 16-09-2021
Մալաթիայում գործող «Առյուծ արքա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը ոստիկանության գեներալ-մայորի դեմ հաղորդում է ներկայացրել, որ նա իր հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիք
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ 66-ամյա Հմայակ Ամիրյանը, ով հայտնել է, որ Րաֆֆու փողոցի 39/1 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու հետ կապված իր հետ վիճաբանության մեջ է մտել Երևանի բնակիչ, 69-ամյա Հովաննես Հունանյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչին Հ. Ամիրյանը ասել է, որ Հ. Հունանյանը իր հասցեին հնչեցրել է սպանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն բաժնի հետաքննական բաժանմունք:
Հ. Հունանյանն էլ ոստիկանության գեներալ-մայոր է, նախկինում աշխատել է ՀՀ փոխոստիկանպետի օպերգծով տեղակալ, իսկ ոստիկանություն ահազանգած Հ. Ամիրյանը նույնպես նախկին ոստիկանության ծառայող է, իսկ այժմ աշխատում է «Առյուծ արքա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, ով Րաֆֆու փողոցի 39/1 հասցեում շինարարական աշխատանքներ է կատարում և, ըստ Հ. Հունանյանի, նա ապօրինի մտել է իր աղջկան պատկանող տարածք և ինքը նրան հորդորել է, որպեսզի իր աղջկա տարածքում շինարարական աշխատանքներ չկատարվի, ինչից հետո Հ. Ամիրյանը ահազանգել է ոստիկանություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Հ. Հունանյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: