«Բարսելոնան» «Բավարիայի» հետ խաղում հակառեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի արտագնա խաղում Մյունխենի «Բավարիան» 3-0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»:
Կատալոնական ակումբը ողջ հանդիպման ընթացքում ոչ մի հարված չի կատարել դարպասին: «Բարսելոնայի» համար սա առաջին նման դեպքն է Չեմպիոնների լիգայում 2003/2004 մրցաշրջանից հետո:
Բացի այդ, կատալոնական ակումբը 1997/98 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ պարտվեց Չեմպիոնների լիգայի մեկնարկային կազմում: Այն ժամանակ «Բարսան» 2:3 հաշվով Անգլիայում պարտվել էր «Նյուքասլին», իսկ հետո խմբում գրավել վերջին տեղը: