211652_close_icon
views-count16173 դիտում article-date 16:27 15-09-2021

«Դաստիարակչական» ավտոառևանգում Վանաձորում. Բազումի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին հաղորդում տվեց Տարոն թաղամասի 67-ամյա մի բնակիչ. ժամը 2.00-2.15-ն ընկած ժամանակահատվածում առևանգել էին Աղայան փողոցի մի շենքի բակում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որը շահագործում էր որպես տաքսի:

Բազումի քրեական հետախույզներն անցան գործի: Հաջողվեց գտնել ականատեսի, որը հայտնեց, թե մեքենան շենքի բակից քշել-տարել է ձեռնոցներով տարեց մի մարդ: Արագ ուսումնասիրվեց տուժած քաղաքացու շրջապատը, և ոստիկանների տեսադաշտում հայտնվեց տարեց մեկը, որը կարող էր տաք եղանակին ձեռնոցով լինել: Իրավապահներն այցելեցին նույն թաղամասում բնակվող մի 62-ամյա տղամարդու տուն, բայց նա տանը չէր: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներին զուգահեռ ոստիկանները նաև որոնում էին մեքենան: Ի վերջո, բացատրական աշխատանքի արդյունքում 62-ամյա տղամարդը փախցրած ավտոմեքենայով ներկայացավ բաժին:

Ավտոմեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք: Պարզվեց, որ տուժողն ու փախցնողը մտերիմ ընկերներ են: Իսկ թե ինչու էր փախցրել ընկերոջ մեքենան` 62-ամյա տղամարդը պատասխանեց, որ օրեր առաջ իրենց շենքի բակում նա անփութորեն կորցրել է մեքենայի բանալին, որն ինքն է գտել, և այդ օրն էլ փորձել է դաս տալ ընկերոջը, որ այսուհետ ուշադիր լինի:

Հանգամանքներն, այնուամենայնիվ, պարզվում են:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր