211652_close_icon
views-count34979 դիտում article-date 17:32 14-09-2021

Ինչո՞ւ էր ժողովրդին հայտնի թաղման բյուրոյի պետը այցելել Քանաքեռի գերեզմաններ և նրա հանձնարարականով քանի գերեզման մաքրվեց ու քանի բեռնատար աղբ տեղափոխվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ՝ ժողովրդին հայտնի թաղման բյուրոյի տնօրեն Վահե Խաչատրյանը անակնալ այցելել է մայրաքաղաքի  մի քանի գերեզմաններ , այդ թվում՝ Քանաքեռի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Խաչատրյանի անակնալ այցի արդյունքում միայն Քանաքեռի գերեզմանատանից  «Բնակչության հատուկ սպասարկման» աշխատակիցների կողմից հեռացվել է մի քանի բեռնատար  աղբ, այդ թվում՝ չորացած ծաղկեպսակներ, ծաղիկների մնացորդներ:

 Գաղտնիք չէ, որ մենք՝ հայերս, սիրում ենք  սրբությամբ պահել ու պահպանել  գերեզմանները, սակայն, ցավոք, լինում են դեպքեր, երբ հենց հանգուցյալների հարազատների քար անտարբերության շնորհիվ շիրմները վերածվում են աղբանոցի:

Եթե որոշ  մարդիկ մի քիչ սրտացավ լինեին  ու հարգեին  հանգուցյալի հիշատակը, ապա այսօր Վ. Խաչատրյանի գլխավորությամբ մինի շաբաթօրյակ չէր իրականացվի Քանաքեռի գերեզմանոցում: «Բնակչության հատուկ սպասարկման»  աշխատակիցները մաքրել են  նաև մի քանի գերեզմաններ, մինչդեռ այդ ամենը պետք է անեին հանգուցյալների հարազատները:

 Մինչև շիրմաքարի վերևի հատվածը Մարտիրոսյանների գերեզմանը լցված էր աղբով ու մի քանի ժամ պահանջվեց թաղման  բյորոյի աշխատակիցներից, որ կարողացան  այդտեղից հեռացնել աղբը:

Մնում է՝ բնակիչները իրենք սրտացավ մոտեցում ցուցաբերեն և նման վիճակներ այլևս չստեղծեն:

Իսկ  գուցե ժամանակն է, որ եվրոպական երկրների նման Հայաստանում էլ գործի այն օրենքը, որ  եթե գերեզմաններում նման հակասանիտարական վիճակ են ստեղծում, կատարողները  ենթարկվեն վարչական պատասխանատվության:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր