211652_close_icon
views-count52623 դիտում article-date 11:06 13-09-2021

Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից 25-ամյա տղան մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արմեն Դրմոյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզում՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։

Դեպքի վայր ժամանած ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ ՎԱԶ 21124-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արման Մարգարյանը, իսկ Volkswagen-ը վարել է Երևանի բնակիչ՝ 25-ամյա Սարգիս Փիլոյանը։ 

Վթարի հետևանքով Ս. Փիլոյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Սերյոժա Հարությունյանն ու երեկ հիվանդանոցւմ մահացած Ա. Դրմոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գավառ» բժշկակամն կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Բ. Սարիբեկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 3-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 09։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել էին Volkswagen Golf և ВАЗ 21012 ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գավառ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել վթարի հաևանությամբ գործող «Մաքս» բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները;

Օպերատիվ էին գործել Գավառի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին, մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր