211652_close_icon
views-count56581 դիտում article-date 11:23 11-01-2021

Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորներից 20-ամյա տղան մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, հունվարի 10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ 20-ամյա Ֆերդինանտ Նիկողոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել 2020 թվականի նոյեմբերի 28-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի որոշմամբ՝ այսօր, հունվարի 11-ին, հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանշներով։ Բ․ Սարգսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Volkswagen մակնիշի 36 GO 547 համարանիշի ավտոմեքենան վարել է Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ 23-ամյա Հովհաննես Թմոյանը, իսկ Volkswagen մակնիշի 36 RT 329 համարանիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի բնակիչ 30-ամյա Տարոն Սարգսյանը։ Հիվանդանոց են տեղափոխվել վարորդ Հ․ Թմոյանը, նրա ուղևորներ՝ համագյուղացիներ՝ 19-ամյա Անանիկ Վարդերեսյանը, 20-ամյա Դավիթ Վարդերեսյանը (վերջիններս եղբայրներ են), 20-ամյա Գուրգեն Ավագյանը, երեկ հիվնադանոցում մահացած Ֆ․ Նիկողոսյանը, մյուս ավտոմեքենայի վարորդ Տ․ Սարգսյանը և նրա ուղևոր՝ համագյուղացի 33-ամյա Լիանա Բարեղամյանը։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/28/1172117/]Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը[/url]-ը, նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 55 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Vento մակնիշի ավտոմեքնաները: Վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպրետիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվորեն են գործել նաև Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, և վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր