211652_close_icon
views-count53599 դիտում article-date 10:31 13-09-2021

Մաhվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում. բեռնատարի միջից կռունկավարը ավտոմեքենան դուրս բերելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 39-ամյա Վարդան Կարապետյանը իր վարած վերամբարձ կռունկով Էջմիածին քաղաքից դեպի Արտիմետ գյուղ տանող ճանապարհահատվածի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 65-ամյա Գրիգոր Հովհաննիսյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կռունկավարը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկները վիրավորին տեղափոխել են «Վաղարշապատ» ԲԿ, ով, սակայն, մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է մարզի քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանը, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը և նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Սարգսյանը։ 

Փաստի առթիվ Կ. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կռունկավարը նշված հատվածում կայանված բեռնատարի միջից փորձել է դուրս բերել բարձված ավտոմեքենա։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր