211652_close_icon
views-count40704 դիտում article-date 20:17 11-09-2021

Խոշոր ավտովթար ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անվան փողոցում. բախվել են «ջորին» ու 07-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
 
Ժամը՝ 16:30-ի սահմաններում, Այգեստան-Կանաչուտ ավտոճանապարհի՝ Կանաչուտ գյուղի սկզբնամասում, ՀՀ նախկին ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, բախվել են Աբովյան գյուղի բնակիչ, 57-ամյա Վաչագան Նազարյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի և Բերքանուշ գյուղի բնակիչ, 46-ամյա Վռամ Կարապետյանի վարած ՎԱԶ-21011 մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Նազարյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դաոսակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:
 
Փրկարարները հոսսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
 
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր