211652_close_icon
views-count1803 դիտում article-date 23:14 10-09-2021

«Մանչեսթեր Սիթիի» խաղացողը կալանքի տակ կմնա մինչև հունվարի վերջը

Այսօր կայացել է բռնաբարության մեջ մեղադրվող՝ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենջամեն Մենդիի գործով դատական հերթական նիստը:
 
27-ամյա ֆրանսիացին մեղադրվում է բռնաբարության չորս դեպքով և երեք կանանց հանդեպ սեռական հողի վրա բռնություն կիրառելու դրվագով՝ 2020-ի հոկտեմբերից մինչև 2021-ի օգոստոս ընկած ժամանակահատվածում: Նույն մեղադրանքներով ֆուտբոլիստի հետ դատարանի առջև կանգնել է նաև 40-ամյա Լուի սաա Մատուրին:
 
Մեղադրյալները նիստի ընթացքում որևէ հայտարարություն չեն արել: Դատական հաջորդ նիստը կկայանա 2022թ. հունվարի 24-ին: Մինչ այդ մեղադրյալները կալանքի տակ են լինելու:

Նմանատիպ նյութեր