211652_close_icon
views-count2869 դիտում article-date 19:28 28-08-2021

«Մանչեսթեր Սիթիի» խաղացողը կալանավորվել է բռնաբարության մեղադրանքով

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենջամեն Մենդին կալանավորվել է: Օգոստոսի 27-ին նա դատարանի առջև էր կանգնել բռնաբարության մեղադրանքի գործով:
 
27-ամյա ֆուտբոլիստին մեղադրանք են ներկայացրել բռնաբարության չորս դեպքի, ինչպես նաև 16 տարեկանից բարձր երեք հոգու հանդեպ սեռական հողի վրա բռնություն կիրառելու առթիվ՝ 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում:
 
Դատական հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերի 10-ին: Մինչ այդ ֆրանսիացին կմնա կալանքի տակ:

Նմանատիպ նյութեր