1763 դիտում
10:37 09-08-2019
Աթամբաևը քննչական մեկուսարան է տեղափոխվել. նա կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 26-ը
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մինչև օգոստոսի 26-ը տեղափոխել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարան: Այս մասին [url=https://ria.ru/20190809/1557322650.html?fbclid=IwAR23ajUmqKf3fhJh102v08pCoi_Hkqg81wr4cofo5bynCi0u43IuAVBBIwo]ria.ru[/url]-ին ասել է նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարևը:
Նրա խոսքով՝ պետության նախկին ղեկավարին նախնական մեղադրանքներ են առաջադրվել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատ արձակման գործով:
«Այժմ քիչ բան է հայտնի, բայց նրան մեղադրում են Բատուկաևի գործով կոռուպցիայի համար»,- հայտարարել է Սերգեյ Սլեսարևը:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/08/08/1132109/]Հիշեցնենք[/url], որ Աթամբաևը նախօրեին ինքնակամ հանձնվել է իշխանություններին, այժմ նա գտնվում է քննչական մեկուսարանում:
Հինգշաբթի ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 98-ի:
Նմանատիպ նյութեր
3604 դիտում
19:48 09-12-2018
Նարեկ Սարգսյանը նախնական կալանքի տակ կմնա, մինչև նրան Հայաստանին արտահանձնելու հարցով որոշում կայացվի
1914 դիտում
23:14 10-09-2021
«Մանչեսթեր Սիթիի» խաղացողը կալանքի տակ կմնա մինչև հունվարի վերջը
2519 դիտում
09:27 17-05-2016
Ջնդի Ամարյանը կմնա կալանքի տակ. «Իրավունք»
Այս բաժնից
1033 դիտում
23:54 24-11-2024
Վրաստանի ընդդիմությունը հանրահավաք է սկսել Թբիլիսիի կենտրոնում
925 դիտում
21:19 24-11-2024
Ուրուգվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է
1006 դիտում
19:01 24-11-2024
Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելու