Մաքսային գործընթացներն ամբողջությամբ կթվայնացվեն. ՊԵԿ-ը համագործակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Պետական եկամուտների կոմիտեն մաքսային գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու նպատակով համագործակցություն է սկսել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։
Ձևավորված աշխատանքային խումբն արդեն սկսել է ուսումնասիրել ներկայում գործող մաքսային գործընթացները, առկա խնդիրները, դիտարկել դրանք լուծելու վերաբերյալ ՊԵԿ տեսլականը և կատարել կարիքների գնահատում։
Խմբում ներգրավված միջազգային փորձագետի հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը հայտնել է, որ կոմիտեն շարժվում է մաքսային գործընթացների թվայնացման ճանապարհով։ Բոլոր նախագծերի ավարտին ակնկալվում է ունենալ ամբողջովին նոր մաքսային ծառայություն:Այսինքն՝ ապրանքը մաքսազերծելիս տնտեսվարողը կամնրա ներկայացուցիչն այլևս մաքսային ծառայողների հետ անմիջական շփում չեն ունենալու․թղթաբանությանն ու մաքսատուն այցելություններին փոխարինելու են առցանց գործընթացները։
Նախատեսվում է, որ կարիքների և միջազգային փորձի վերլուծության հիման վրա ՎԶԵԲ գործընկերները կառաջարկեն մաքսային գործընթացների թվայնացման լավագույն մոդելը։
Նախագծի ավարտին կմշակվի բարեփոխումների ռազմավարությունը ֆինանսական հիմնավորումներով ամփոփող փաստաթուղթ։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին