211652_close_icon
views-count2233 դիտում article-date 17:38 08-09-2021

ՀայՓոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ

ՀայՓոստը գործարկել է ներհանրապետական դրամական փոխանցումների նոր համակարգ, որով հնարավոր է դրամական փոխանցումներ իրականցնել բոլոր փոստային բաժանմունքների միջև:

Դրամական փոխանցումների նոր համակարգը հնարավորություն է տալիս ընդունումը և վճարումը կատարել չորս փոխարժեքով՝ ՀՀ դրամով, ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով:

Այս համակարգով ՀայՓոստի հաճախորդները կարող են փոխանցումը անմիջապես ստանալ փոստային ցանկացած բաժանմունքից:

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «ՀայՓոստը մշտապես զարգացնում է իր բիզնես ուղղությունները՝ առաջարկելով նորարար ու առաջադեմ լուծումներ հատկապես մարզերի բնակիչների համար:

Ներհանրապետական փոստային դրամական փոխանցումների այս նոր համակարգով մեր հաճախորդին առաջարկում ենք լավագույն ծառայություն, ապահովում ենք արագություն և հասանելիություն՝ հնարավորություն տալով միաժամանակ չորս փոխարժեքով կատարել փոխանցում և անմիջապես ստանալ գրեթե 850 բաժանմունքում»:

Փոխանցումը համակարգում պահպանվում է 30 օր: Ժամկետը լրանալու, ստացողի չներկայանալու կամ փոխանցումից հրաժարվելու դեպքում դրամական փոխանցումը հետ է վերադարձվում՝ բացառությամբ միջնորդավճարի: ՀայՓոստ ՓԲԸ

Նմանատիպ նյութեր