1088 դիտում
12:41 27-04-2021
Հայփոստը գործարկում է Haypost Pay դրամապանակի բետա տարբերակը
Հայփոստ ՓԲԸ-ն ներկայացնում է Haypost Pay դրամապանակի առաջին բետա տարբերակը: Haypost Pay դրամապանակի հաշիվ կարելի է ստեղծել հաշված րոպեների ընթացում՝ ներբեռնով Haypost Pay հավելվածը: Հաշիվը հնարավոր է լիցքավորել բանկային քարտերից, ինչպես նաև կանխիկ դրամով՝ մոտենալով Հայփոստի ցանկացած բաժանմունք:
Haypost Pay բետա թողարկմամբ դրամապանակով հնարավոր է լիցքավորել բջջային հեռախոսի հաշիվը, իրականացնել կոմունալ, ինտերնետի, հեռուստատեսության և այլ վճարումներ, ինչպես նաև կատարել փոխանցումներ այլ Haypost Pay հաշվետերերի:
Դրամապանակի հաշվի գումարը հնարավոր է կանխիկացնել փոստային բաժանմունքներում, շուտով նաև՝ ուղարկելով բանկային քարտի հաշվին: Haypost Pay դրամապանակի հաշվետերերը միմյանց փոխանցումներ կարող են կատարել առանց միջնորդավճարի: Հավելվածը այժմ նախատեսված է Android, շուտով նաև iOS օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների համար:
Ինչպես նշում է Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը.- «Հայփոստը փոփոխությունների ճանապարհին է, մեր նպատակն է սկիզբ դնել փոստային ծառայություների մատուցման նոր մշակույթի ձևավորմանը և առաջարկել նորարար ու առաջադեմ լուծումներ: Ուստի, այսօր մեր հաճախորդներին ենք ներկայացնում Haypost Pay դրամապանակի բետա տարբերակը: Մեր հաճախորդներին խնդրում ենք ակտիվորեն օգտվել Haypost Pay հավելվածից, քանի որ հենց ձեր արձագանքների, առաջարկների հիման վրա ենք մեր հավելվածը էլ ավելի բարելավելու և զարգացնելու»:
Ֆինանսական ծառայություններից օգտվելուց բացի, Հայփոստի հաճախորդները դրամապանակով նաև կարող են հետևել իրենց առաքանիների հետագծին՝ որոնումն իրականացնելով առաքանու բեռնային համարով:

Նմանատիպ նյութեր
1540 դիտում
16:10 24-05-2021
Հայփոստը գործարկում է «Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայություն
1396 դիտում
19:34 24-05-2021
Հայփոստը գործարկում է «Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայություն
2227 դիտում
17:38 08-09-2021
ՀայՓոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»