Հովհաննես Համբարձումյանը բաց կթողնի Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը
Գերմանիա-Հայաստան հանդիպման ընթացքում Հովհաննես Համբարձումյանը ազդրի մկանային վնասվածք էր ստացել և փոխարինվել:
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ բուժզննումը ցույց է տվել, որ վնասվածքը լուրջ է, և Հովհաննես Համբարձումյանը չի մասնակցի Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը:
Համբարձումյանի վերականգնման կոնկրետ ժամկետները դեռ հայտնի չեն:
Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կկայանա վաղը և կմեկնարկի 20։00-ին։