Ռոնալդուն բաց կթողնի «Բորուսիա»-ի դեմ հանդիպումը
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում «Բորուսիա»-ի հետ կայանալիք պատասխան հանդիպումը:
Պորտուգալացին երեկ չի կարողացել շարունակել թիմի մարզումը: Հիշեցնենք, որ Ռոնալդուն վնասվածք էր ստացել «Բորուսիա»-ի հետ կայացած առաջին խաղի ժամանակ: