211652_close_icon
views-count1183 դիտում article-date 16:50 07-09-2021

Պեկինում բացվեց ձմեռային մարզաձևերի վեցերորդ համաշխարհային ցուցահանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր մրցաշրջանում, 2022թ. փետրվարին Չինաստանում տեղի կունենա ձմեռային օլիմպիական հերթական խաղերը: Այդ մարզահանդեսին է նվիրված Պեկինում բացված  ձմեռային մարզաձևերի վեցերորդ համաշխարհային ցուցահանդեսը:

Կազմակերիպիչները հավատում են, որ միջոցառումը կնպաստի մայրաքաղաքում օլիմպիական ժառանգության կայուն զարգացմանը: 

Ցուցահանդես է արդեն  այցելել ավելի քան 200,000 մարդ: Նրանց շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացրել ավելի քան 500 ցուցանմուշներն ու ապրանքանիշները:

Միջոցառմանը ներկա է  <<  Պեկին – 2022 >> -ի համակարգող հանձնաժողովի նախագահ, կրտսեր Խուան Անտոնիո Սամարանչը: Պատվավոր հյուրերի թվում են 2026թ. Իտալիայում կայանալիք ձմեռային օլիմպիական  խաղերի  կազմկոմիտեի ներկայացուցիչները:

Պեկինի խաղերը կանցկացվեն 2022թ.  փետրվարի 4 -ից 20 -ը: Մրցումները տեղի կունենան երեք հիմնական կենտրոններում՝  Պեկինում, Յանցինում և Չժանցյակոուում: 

 Չինաստանի մայրաքաղաքը միակն է աշխարհում, որը հյուրընկալում է  ամառային և  ձմեռային օլիմպիական խաղեր: 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր