211652_close_icon
views-count2022 դիտում article-date 23:06 05-09-2021

Արդյո՞ք կան օբյեկտիվ պատճառներ այդպիսի վարքի. Սոս Հակոբյան

«Մինչ, որ շշում եք հոլովակների մեջ Արցախի կամ այլ հայկական տարածքի նկատմամբ անտարբերություն, անգամ հակակրանք տածող մարդկանց, փորձեք նաև մտածել՝ արդյո՞ք կան օբյեկտիվ պատճառներ այդպիսի վարքի...», իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Սոս Հակոբյանը:

«Ես համաձայն եմ, որ Հայրենիքը վեր է ամեն ինչից, որ դա հենց յուրաքաչյուրիս շահն է ունենալ մեծ և հզոր պետություն..դրա չգիտակցումը տգիտություն է, բայց կան բայցեր...
Ինչ ուզում ես խոսիր, բայց դժվար է մի մարդուց պահանջել հայրենսիրություն, ով ոչ ջուր ունի, ոչ նորմալ (չկաթկթող, չփլվող) տանիք գլխավերևում և փորձում է «հաց աշխատել» թշնամու կրակահերթերի տակ...խելք սովորացնողների քանի տոկոսն է նման պայմաններում ապրում...թե բա «ստամոքսի մասինա մտածում մենակ», այդ պայմաններում բա ինչ պետք է անի:

«Այո, եթե չգիտեիք մի գաղտնիք բացեմ ձեզ. մարդու առաջին կենսական պահանջը դա սնվելն է՝ ջուր խմելը և հաց ուտելը, և մինչև մեծ-մեծ փիլիսոփայելը պետության վզակոթին տվեք, որ սահմանապահ բնակչությունը կարողանա մտածել նաև այլ բաների մասին, քան հանապազօրյա հացն է...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր