1736 դիտում
16:34 05-09-2021
Հռոմի պապը հույս է հայտնել, որ շատ երկրներ կընդունեն աֆղանական փախստականներին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս ունի, որ Աֆղանստանից ժամանած փախստականները կընդունվեն շատ երկրների կողմից:
«Ես աղոթում եմ, որպեսզի շատ երկրներ ընդունեն ու պաշտպանեն նրանց, ովքեր նոր կյանք են փնտրում», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է պապը՝ Սուրբ Պետրոսի հրապարակի ավանդական կիրակնօրյա պատարագի ընթացքում:
«Թող երիտասարդ աֆղանցիները կրթություն ստանան, դա մարդու զարգացման համար կարևորագույն բանն է: Ու թող բոլոր աֆղանցիները, լինեն նրանք իրենց տանը, ճանապարհին, թե այլ երկրներում, ապրեն խաղաղության ու եղբայրության մեջ իրենց հարևանների հետ»,- հավելել է Ֆրանցիսկոս պապը:
Նմանատիպ նյութեր
1544 դիտում
15:05 06-07-2015
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը սկսել է 8-օրյա շրջագայությունը Հարավային Ամերիկայի ամենաաղքատ երկրներ
Այս բաժնից
493 դիտում
21:11 14-05-2024
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
631 դիտում
19:33 14-05-2024
Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել
493 դիտում
14:41 14-05-2024
Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. Բայրամով