Հռոմի Պապը կաթոլիկ հասարակությանը կոչ է արել ապաստան տրամադրել փախստականներին, ովքեր փախչում են պատերազմից, մահից, սովից
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հռոմի Սբ. Պետրոսի հրապարակում կիրակնօրյա աղոթքից առաջ Եվրոպայի կաթոլիկ համայնքին, տաճարներին, մենաստաններին կոչ է արել ապաստան տրամադրել փախստականներին: «Բավական չէ միայն հորդորել՝ ուժեղ եղեք», հայտարարել է Հռոմի Պապը՝ կոչ անելով կաթոլիկ հասարակությանը ապաստան տրամադրել նրանց, ովքեր փախչում են պատերազմից, մահից, սովից: ТАСС-ի փոխանցմամբ, Պապն ասել է, որ այդպիսի վարքագիծը հստակ մարդասիրական քայլ կլիներ ստեղծված դաժան իրավիճակում:
Հրապարակում աղոթքի դուրս եկած ժողովուրդը ծափահարություններով է ընդունել Պապի կոչը: