211652_close_icon
views-count1335 դիտում article-date 17:35 04-09-2021

Ջրականի շրջանում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

 Ադրբեջանի կողմից բռնազավթված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, սեպտեմբերի 4-ին Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերել և Ստեփանակերտ են տեղափոխել ևս 1 հայ զինծառայողի աճյուն:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճկաների պետական ծառայությունը:

«Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1656 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Նմանատիպ նյութեր