«Մաքքաբի» - «Ալաշկերտ» հանդիպման օրը փոխվել է
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի А խմբի 1-ին տուրի «Մաքքաբի» (Թել Ավիվ) – «Ալաշկերտ» հանդիպումը, նախապես նշանակված սեպտեմբերի 16-ին, ՈՒԵՖԱ-ի կողմից տեղափոխվել է սույն թվականի սեպտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին:
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հաշվի առնելով վերոնշյալ տեղափոխությունը՝ ՀՖՖ ՄԿԱ բաժինը փոփոխություն է կատարել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ մրցափուլի խաղացանկում:
Այսպիսով, սեպտեմբերի 12-ին նշանակված «Արարատ» – «Ալաշկերտ» խաղը կկայանա սեպտեմբերի 11-ին և կմեկնարկի 17:00-ին