24412 դիտում
13:38 02-09-2021
Կորոնավիրուսից երիտասարդ է մահացել․ պատվաստումների նկատմամբ հետաքրքրությունն աճում է․ Անահիտ Ավանեսյան
Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց Հայաստանում ստեղծված համաճարակային իրավիճակը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: Նա նշեց, որ սեպտեմբերի 1-ին Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսի 6394 թեստավորում, որից 636-ը եղել են դրական։
«Ինչպես տեսնում ենք, արդեն ունենք հայտնաբերված դեպքերի մոտ 10 տոկոս ցուցանիշ։ Ցավոք, երեկ գրանցվել է 19 մահ։ Եվ ինչպես տեսնում ենք, ինչպես մենք մի քանի անգամ ահազանգել ենք, «դելտա» շտամն աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիության աստիճանով։ Բացի դրանից, հիվանդության ընթացքը ավելի ծանր է։ Նաև նկատում ենք հիվանդության երիտասարդացում, նախորդ շաբաթվա ընթացքում ես հրապարակել էի, որ ունեինք 20, 28 տարեկան երիտասարդներ։ Ցավոք՝ նրանցից մեկը մահացել է։ Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ուստի, սա մեզ բոլորիս ահազանգ է, որ բոլորս հասկանանք, առաջիկայում մեր վարքագիծը շատ ավելի կարգապահ դարձնենք»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ այս պահին կա ծավալված մոտ 1600 մահճակալ, որոնցից 1400-ը զբաղված են։ Ծանր վիճակում են գտնվում 650, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացիներ։ Արհեստական շնչառական ապարատներին միացված է 51 անձ։ «Այս պահին իրականացնում ենք այն քաղաքացիների հոսպիտալացումը, ովքեր դրա կարիքն ունեն։ Որևէ հերթ չունենք, և հընթացս ծավալում ենք նոր մահճակալներ։ Բայց, իհարկե, սա շատ մեծ լարվածություն է ստեղծում ընդհանուր համակարգում։ Գիտենք, որ աշնանն ընդհանուր հիվանդացության աճ է գրանցվում, և մարդիկ ավելի շատ են դիմում շտապ օգնության ծառայությանը, հիվանդանոցներ, ուստի կորոնավիրուսը հնարավորինս կառավարելի շրջանակներում պահելը նշանակում է նաև նպաստել այլ հիվանդություններով քաղաքացիներին ճիշտ ժամանակին բժշկական օգնություն ցույց տալուն»,- հավելեց նա։
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց նաև, որ այսօրվա դրությամբ իրականացվել է 293 հազար 955 պատվաստում։ Օրական ավելի քան 6000 պատվաստում է իրականացվում։ «Վերջին օրում իրականացվել է 6 հազար 200-ից ավելի պատվաստում: Մենք նկատում ենք շատ մեծ հետաքրքրվածություն և հոսք, ինչը ողջունելի է։ Եթե մարտ ամսին հարցվածների միայն 10 տոկոսն էր հնարավոր համարում պատվաստումը, վերջերս իրականացված հարցումները լրիվ այլ պատկեր են ցույց տալիս, և 40 տոկոսից ավելի քաղաքացիներ, այո, դիտարկում են պատվաստումը որպես շատ կարևոր գործիք և պատրաստ են պատվաստվել»,- նշեց նախարարը։

Նմանատիպ նյութեր
9534 դիտում
19:50 13-10-2021
Երեկ կորոնավիրուսից ևս մեկ ծննդկան է մահացել. Անահիտ Ավանեսյան
9733 դիտում
16:11 20-07-2017
Արևային համակարգային կայանների կառուցման նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է
637 դիտում
16:48 03-02-2024
Հայաստանում վերջին տարիներին պատվաստումների ցուցանիշի անկում է գրանցվել. Ավանեսյան
Այս բաժնից
547 դիտում
20:30 02-05-2024
Տավուշում մարդիկ ձերբակալվել են ոստիկանության ծառայողի պահանջը չկատարելու համար․ ՄԻՊ
529 դիտում
20:15 02-05-2024
ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
499 դիտում
19:50 02-05-2024
Տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը