Հայաստանի Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
Հայաստանի Մ-19 հավաքականը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Թիմի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Ռաֆայել Մանասյան - ԲԿՄԱ
Անդրանիկ Մարտիրոսյան - ԲԿՄԱ
Պաշտպաններ
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Ռուբեն Աբրահամյան - «Ուրարտու»
Ռուբեն Կարագուլյան - «Դինամո» Ստավրոպոլ (Ռուսաստան)
Հովհաննես Գևորգյան - ԲԿՄԱ
Գոռ Առաքելյան - ԲԿՄԱ
Յուրի Մարտիրոսյան - ԲԿՄԱ
Հայկ Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Արթուր Ոսկրիչյան - «Օլիմպիկ Մարկրուա» (Ֆրանսիա)
Հարություն Ասատրյան - ԲԿՄԱ
Տիմուր Ասոյան - ԲԿՄԱ
Տիգրան Սարգսյան - «Նոա»
Բագրատ Վանյան - «Սենթ-Փրիսթ» (Ֆրանսիա)
Վահրամ Մախսուդյան - ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան - «Ուրարտու»
Սպարտակ Հայրապետյան - ԲԿՄԱ
Ժան-Ռենե Աղաջանյան - «Կայզերսլաութերն» (Գերմանիա)
Նարեկ Մանուկյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Հարձակվողներ
Համլետ Մինասյան - ԲԿՄԱ
Լևոն Վարդանյան - «Փյունիկ»
Տեղեկացնենք, որ հավաքի շրջանակներում Հայաստանի Մ-19 հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի Մ-19 հավաքականի հետ։
Խաղերը կկայանան սեպտեմբերի 3-ին և 5-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։