211652_close_icon
views-count30607 դիտում article-date 15:23 30-08-2021

Ոստիկանության պարեկային ծառայության գնդի սպան Երևանում կանխել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 30-ին, կեսգիշերն անց, ժամը 01։30-ի սահմաններում երիտասարդ մի աղջիկ Հաղթանակ կամրջից փորձել է իրեն ցած նետել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ պահին նշված վայրով անցնելիս է եղել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանը, ում ծառայողական ավտոմեքենան քաղաքացիները տեսնելով՝ կանգնեցրել են և հայտնել այդ դեպքի մասին։

Հ. Գրիգորյանը, մոտենալով այդ աղջկան, կարողացել է հոգեբանական ճիշտ զրույցի արդյունքում համոզել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին, որից հետո քաղաքացիների հետ համատեղ այդ աղջկան դուրս են բերել կամրջի վտանգավոր եզրագծից, ապա տեղափոխել ոստիկանության կենտրոնական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ աղջիկը Երևանի բնակիչ Ա. Մ-ն է, ով անձնական խնդիրների պատճառով է փորձել ինքնասպան լինել։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր ոն նախապատրաստվում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր