40079 դիտում
23:12 20-04-2019
Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Երևանում կանխել են 19-ամյա աղջկա ինքնասպանության փորձը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներին՝ ծառայության ընթացքում մոտեցել են մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ մի աղջիկ Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է և սպառնում է կամրջից ցած նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները օպերատիվորեն մոտեցել են կամրջին, և այդ աղջկա հետ տևական ժամանակ բանակցություններ են վարել, որպեսզի վերջինս ետ կանգնի իր մտադրությունից:
Ոստիկաններին հաջողվել է փրկել աղջկան կյանքը, ով այնուհետև տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նա Արարատի մարզի բնակիչ, 19-ամյա Մ.Վ.-ն է, որը հայտնել է, որ անձնական խնդիրների պատճառով ցանկացել է ինքնասպան լինել:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
87120 դիտում
22:15 20-02-2018
Երևանում ՊՊԾ գնդի ծառայողները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են 36-ամյա կնոջ ինքնասպանության փորձը
Այս բաժնից
2092 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)