211652_close_icon
views-count26555 դիտում article-date 15:04 29-08-2021

Արտակարգ դեպք Երևանում. 2 Mercedes-ներ բախվել են, ապա հայտնվել հարսանյաց իրերի խանութ–սրահի տարածքում՝ վնասելով նաև սրահի գույքը. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Մարգարյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Ֆիզիկայի խաչմերուկում, բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբա-խտաբար, տուժածներ չկան, իսկ Mercedes-ներն էլ դուրս  են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել Մարգարյան փողոց ում գործող հարսանյաց սրահի ապակեպատ ԱՁ-ի տարածքում՝  խոշոր չափի նյութական վնաս պատճառելով հարսանյաց սրահին:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել  ՀՀ ոստիկանության պարեկային  ծառայության Երևանի գնդի 2-րդ  գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկներ Անժելա Գևորգյանն ու Արտակ Սարգսյանը:

Պարեկները սահմաազատել են տարածքը, և սպասում են, մինչև կժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Փաստի առթիվ պարեկ Ա. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Պարզվում է վարորդների և  տուժած ԱՁ-ի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+

Նմանատիպ նյութեր