211652_close_icon
views-count42760 դիտում article-date 12:38 29-08-2021

Պարզվել է երեկ Զովունի-Քանաքեռավան ճանապարհին վրաերթի հետևանքով մահացած երիտասարդ տղայի ինքնությունը. հայտնաբերվել է վրաերթ կատարողն ու նրա Mercedes -ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Վ. Ավետիսյանի գլխավորությամբ, համագործակցելով ճանապարհային ոստիկանության  2-րդ պայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին  դասակի ծառայողների հետ՝ վաշտի հրամանատար  Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ, այնուհետև համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչների հետ՝ քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբիկ Հակոբյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ  Սեդրակյանի գլխավորությամբ, պարզել են երեկ՝ օգոսոտսի 28-ին,  Զովունի-Քանաքեռավան գյուղամիջյան ճանապարհի սկզբնամասում վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը՝ Կոտայքի մարզի բնակիչ, 35-ամյա Զոհրաբ Սիմոնյանն էր:

 Նաիրիի ոստիկանները, ճանապարհային ոստիկաններն ու քննիչները,  իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են ենթադրյալ՝ վրաերթ կատարող և դեպքի վայրից հեռացած կասկածյալի ինքնությունը, այնուհետև Նաիրիի ոստիկանները տանում են բացատական աշխատանքներ, ինչի արդյունքում Նաիրիի ոստիկանություն է ինքնակամ ներկայանում Արագածոտնի մարզի բնակիչ,  24-ամյա  Սարգիս Գրիգորյանը, ով  այնուհետև ոստիկանության Նաիրիի բաժնից ներկայացվում է Նաիրիի քննչական բաժին:

Քննիչի հանձնարարականով Mercedes-Benz Axor 4140 մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 28-ին վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան տանող ճանապարհի ոլորանապտույտ հատվածում վրաերթի էր ենթարկել հետիոտնին, ում թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի։

Վրաերթի ենթարկվածը, ով երիտասարդ տղա էր, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել էր նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ դեպքի վայրում վրաերթի ենթարկվածի ազգականների ինքնազգացողությունը վատացավ, և օպերատիվորեն ժամանեցին Եղվարդ քաղաքի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առջաին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո կնոջը տեղափոխեցին հիվանդանոց։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ոստիկանները վրաերթի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և ենթադրյալ վրաերթ կատարած ավտոմեքենայի դետալներ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր