«Ֆիզգորոդոկում» հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման են ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am
«Ֆիզգորոդոկում» այսօր՝ օգոստոսի 28-ին, վիճաբանություն է առաջացել բնակիչների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ այն բանից հետո, երբ կառուցապատողը հեռացրել է այնտեղ կայանված մեքենաները, հայտնում է News.am-ը:
Կառուցապատող ընկերության աշխատակիցները այս գործողությունը հիմնավորում են նրանով, որ մեքենաները կայանված են իրենց տարածքում որտեղ որ պետք է իրականացվի շինարարություն:
Ակցիայի մասնակիցներից Սեդա Գրիգորյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման ենթարկել:
«Հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման ենթարկեցին,
Ոստիկանության ներկայությամբ ապօրինաբար հեռացնում են մեր մեքենաները»,- գրել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում