211652_close_icon
views-count23837 դիտում article-date 20:08 27-08-2021

Ադրբեջանցիների հետ բանակցությունների արդյունքում Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացվել է

Կապան-Գորիս միջպետական Մ2 ճանապարհը բաց է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

Նա Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ճանապարհը բացվել է րոպեներ առաջ՝ բանակցությունների արդյունքում։

Պատգամավորը այլ մանրամասներ հաղորդել չկարողացավ, միայն նշեց, որ ճանապարհով արդեն իսկ մեքենա է երթևեկել։

Ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողներն արդեն մի քանի օր է փակ էին պահում Կապան-Գորիս ճանապարհը։ Երթեւեկությունը գործում է Աղվանի-Տաթեւ այլընտրանքային ճանապարհով, որը թեև նորոգվում է, սակայն այս պահին դժվարանցանելի էր բեռնատարների համար։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նույնպես տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։

Հայտնում ենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր  տեսակի  տրանսպորտային միջոցների  երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար։

Նմանատիպ նյութեր