211652_close_icon

Փոխնախարարն աշխատում է նախարարի դեմ. ինչով կավարտվի անդրկուլիսյան պայքարը․ «Ժողովուրդ»

views-count2670 դիտում article-date 09:37 27-08-2021
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վերջին ժամանահակատվածում այնքան էլ հարթ չեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի եւ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի փոխհարաբերությունները: Բանն այն է, որ Անդրեասյանը նպատակ է ունեցել հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններից հետո զբաղեցնել նախարարի աթոռը:

Բայց, արի ու տես, նոր կառավարության ձեւավորումից հետո էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է այդ պաշտոնում վերանշանակել Վահրամ Դումանյանին: Անդրեասանը սկզբում նախարարությունում ասել է, թե հրաժարական կտա, եթե նախարար չնշանակվի: Նախարարության մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմա էլ Անդրեասյանը չի հանդուրժում ու ամեն գնով փորձում է ցույց տալ, որ նախարարն ինքն է, բոլոր գործերով ինքն է զբաղված, իսկ Դումանյանը դեկորատիվ կերպար է:

Ի դեպ, նշենք, որ, ըստ կառավարության մեր աղբյուրների, տեւական ժամանակ գործադիրի աշխատակազմի նախկին ղեկավարներ Արսեն Թորոսյանն ու Էդուարդ Աղաջանյանը աշխատում էին, որ Դումանյանը այդ պաշտոնը կրկին չզբաղեցներ, բայց ապարդյուն:

Անդրեասյանն էլ, տեսնելով, որ այդ պայքարում միայնակ է մնացել, հույսը դրել է իր վրա ու հիմա էլ «տակից» է աշխատում Դումանյանի դեմ: Տեսնենք՝ անդրկուլիսյան պայքարն ինչով կավարտվի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր