211652_close_icon
views-count8160 դիտում article-date 09:25 27-08-2021

Արարատ Միրզոյանը չի կարողանում հաղթահարել իր հետ կատարվածի սթրեսը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արարատ Միրզոյանը, ըստ ամենայնի, չի կարողանում հաղթահարել պատերազմից հետո նոյեմբերի 9-ի գիշերն իր հետ կատարվածի սթրեսը և իր վախերն արդեն հասցրել է նաև Արտգործնախարարությունում ցուցադրել։

Նախարարության մեր աղբյուրները պատմում են, որ նորանշանակ նախարարի ելումուտի ժամանակ նրա թիկնազորն ուղղակի կանգնեցնում է օդը` «մաքրելով» ցանկացածին շեֆի ճանապարհից։ Աշխատակիցները հիշում են, որ նման «հավսար-զգաստ» վիճակներ մեկ էլ Էդվարդ Նալբանդյանի պաշտոնավարման օրոք են զգացել։

Հիշեցնենք, որ Միրզոյանը նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը բռնության ենթարկվեց կառավարություն մուտք գործած ամբոխի կողմից»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր