102-րդ ռազմաբազայից ռուս սահմանապահների նոր խումբ է ժամանել Սյունիք
Armdaily.am-ի տեղեկություններով ռուսական 102-րդ ռազմաբազայից ռուս սահմանապահների նոր խումբ է ժամանել Սյունիք։ Նրանք տեղակայվել են դեպի Կապան ուղղությամբ`ամենայն հավանականությամբ այնտեղ, որտեղ որ ադրբեջանական զինուժի կուտակում է նկատվել։
Ռուս սահմանապահները գերազանցում են ադրբեջանցիներին, իսկ այս քայլն արվել է վերջիններիս ավելորդ լարվածություն ստեղծելու առիթներ թույլ չտալու համար։
Հնարավոր է, որ ռուս սահմանապահների ևս մեկ խումբ ժամանի Սյունիք։ Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա ռուսական սահմանապահ զորքերի ու ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարական կազմերը դեռևս չեն ավարտել խորհրդակցությունը։
Մեզ հասած տեղեկություններով հավանականություն կա, որ Կապանի ճանապարհը հնարավոր է բացվի, սակայն ժամկետներ դժվարանում են նշել։